«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչ է սպասում «Չելսիի» հետ Լիգայի գավաթի եզրափակիչից, որը կկայանա վաղը՝ փետրվարի 25-ին։
«Ես ցանկանում եմ հաղթել, բայց ոչ թե իմ, այլ տղաների, ակումբի և երկրպագուների համար: Այն, ինչ մենք այժմ անում ենք, հրաշալի գիրք գրել է։ Եվ երբ ես հեռանամ, մենք կփակենք այս գիրքը և կդնենք դարակում»,- Կլոպի խոսքը մեջբերել լրագրող Բեն Ջեյքոբսը։
Հունվարի վերջին Կլոպը հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»։ Նա թիմը գլխավորում է 2015 թվականից։