«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի հարձակվող Ռասմուս Հոյլունդի վնասվածքի մասին։
Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ 21-ամյա դանիացին մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի 2-3 շաբաթ։
«Մենք ուսումնասիրել ենք այս դիրքը զբաղեցնելու և Ռասմուս Հոյլունդի անհասանելի լինելու հետ կապված այլ տարբերակներ: Մենք տարբերակներ ունենք մեր թիմում»,- Տեն Հեգի խոսքն է մեջբերել The United Stand-ը:
Այս մրցաշրջանում Հոյլունդը բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջին 9 հանդիպումներում հարձակվողը դարձել է 8 գոլի հեղինակ։