«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչի՝ «Չելսիի» դեմ խաղից առաջ խոսել է մերսիսայդյան թիմում մեծ թվով վնասվածքների մասին։
«Եթե նրանք մեզ վերաբերվեն անլուրջ, դա նրանց խնդիրն է: Այն խաղացողները, որոնք դուրս են գալիս խաղադաշտ, պետք է ապացուցեն ու ցույց տան, որ նրանք սխալվում են»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչի «Չելսի»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում փետրվարի 25-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 19։00-ին։