«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Յուվենտուսի» պաշտպան Գլեյսոն Բրեմերի ծառայություններով, հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը 26-ամյա բրազիլացուն դիտարկում է որպես Ռաֆայել Վարանին փոխարինող։ Ֆրանսիացին ամռանը կարող է հեռանալ թիմից։
Փետրվարի 15-ին հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» պատրաստ է բաց թողնել Բրեմերին 75 միլիոն եվրոյի դիմաց։
Բրեմերը թուրինյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը 25 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։