«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ափսոսանք է հայտնել, որ «Լիվերպուլի» մեծ թվով խաղացողներ վնասվածքներ ունեն փետրվարի 25-ին Լիգայի գավաթի եզրափակչում թիմերի միջև կայանալիք խաղից առաջ։
«Ես հասկանում եմ այս իրավիճակը։ Ես երբեք չեմ սիրում տեսնել, երբ հակառակորդս տառապում է վնասվածք ստացած խաղացողների պատճառով: Իհարկե, մենք կարեկցում ենք: Երբ թիմը գտնվում է մրցաշրջանի միջնամասում և ունի դրական դինամիկա, դիմանում է բազմաթիվ վնասվածքների։ Բայց երբ մրցաշրջանի հենց սկզբից նման բան է տեղի ունենում, պետք է «ջարդես գլուխդ»։
Ես հասկանում եմ, որ ներկայիս հանգամանքները դժվար են մրցակցի համար, բայց մրցակցությունը մրցակցություն է»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ ներկայում մերսիսայդցիների կազմում վնասվածք ունի 10 ֆուտբոլիստ։
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում «Չելսին» փետրվարի 25-ին կխաղա «Լիվերպուլի» հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 19։00-ին։