«Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն հրապարակավ ներողություն է խնդրել «Լիվերպուլի» երկրպագուներից այս մրցաշրջանի մեկնարկից առաջ իր մեկնաբանությունների համար։
Ամռանը ֆուտբոլիստն ասել էր, որ «մուրճերը» կարող են 2023/2024 մրցաշրջանը ավարտել աղյուսակում «կարմիրներից» բարձր տեղում։
«Դա մի փոքր անհեթեթ էր։ Այո, ես ասացի, որ կա հավանականություն, որ մենք կարող ենք ավարտել «Լիվերպուլից» բարձր տեղում։ Չեմ խաբի, ես այդպես էլ ասացի։
Ակնհայտորեն սխալվել եմ։ Ուստի, հիմա ես հրապարակավ ներողություն եմ խնդրում «Լիվերպուլի» երկրպագուներից։ Հետ եմ վերցնում խոսքերս»,- Մայքլ Անտոնիոյի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։