Երեկ՝ փետրվարի 19-ին, Լոնդոնի «Արսենալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս պարտվել է «Պորտուին» (0:1): Միակ գոլը 94-րդ րոպեին խփել է պաշտպան Վենդերսոն Գալենոն։
Այսպիսով, Միկել Արտետայի թիմը 5-րդ անընդմեջ պարտությունն է կրել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։
Մինչ այս լոնդոնյան ակումբը 2015/2016 մրցաշրջանում երկխաղյա դիմակայությունում պարտվել էր «Բարսելոնային» (0:2, 1:3), ինչպես նաև «Բավարիային» (1:5, 1:5) 2016-2017 թթ. մրցաշրջանում:
«Պորտուի» հետ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին։ «Էմիրեյթս» մարզադաշտում կայանալիք խաղը կմեկնարկի 00:00-ին:
25 տուրից հետո «Արսենալը» 55 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի երրորդ հորիզոնականը։ Առաջնությունը գլխավորում է «Լիվերպուլը» (60 միավոր):