Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Պորտուն» հյուրընկալել էր «Արսենալին»։
Հանդիպումն ավարտվեց պորտուգալական թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը հանդիպման վերջնամասում՝ 90+4-րդ րոպեին խփեց տանտերերի ֆուտբոլիստ Գալենոն։
Թիմերի պատասխան խաղը կկայանա մարտի 12-ին։