«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դիտարկում է Անգլիա վերադառնալը՝ որպես կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակ, հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 50-ամյա գերմանացին հետևում է «Լիվերպուլում» տիրող իրավիճակին։ Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամռանը կհեռանա թիմից։ Նա նաև տեղյակ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կամ Անգլիայի հավաքականը կարող է նոր մարզիչի կարիք ունենալ։
Այսօր՝ փետրվարի 21-ին, «Բավարիան» հայտարարել էր, որ Տուխելը կլքի իր պաշտոնը մրցաշրջանի ավարտից հետո։
Տուխելը «Բավարիան» գլխավորել է 2023 թվականի մարտին։ Նախկինում նա մարզել է «Չելսին», ՊՍԺ-ն, Դորտմունդի «Բորուսիան» և «Մայնցը»։