«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան խոսել է իր ակումբի հաղթարշավի մասին։
Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ փետրվարի 18-ին, «Կարմիր սատանաները» Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում հաղթել են «Լյուտոնին» (2:1)՝ այդպիսով տանելով հինգերորդ անընդմեջ հաղթանակը։
«Մենք պետք է այսպես շարունակենք, քանի որ առանձնահատուկ կամ տպավորիչ ոչինչ չենք արել։ Պետք է շարունակենք հաղթել խաղերում, և դա է գլխավորը:
Մենք պետք է փորձենք հաղթել յուրաքանչյուր մրցակցի, և հատկապես հաջորդ խաղում՝ սա ևս մեկ եզրափակիչ է մեզ համար»,- Օնանայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։