«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ զգում է ակումբի ղեկավարության աջակցությունը՝ չնայած երեք անընդմեջ պարտություններին։
«Ես զգում եմ, որ ինձ աջակցում են։ Մենք լավ հարաբերություններ ունենք ակումբի գլխավոր տնօրեն Յան Քրիստիան Դրիզենի հետ։ Նա հասկանում է, թե որքան է ինձ տխրեցնում այս վիճակը, և որքան ենք մենք աշխատում ամեն ինչ շտկելու համար»,- Տուխելի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բավարիան» 50 միավորով երկրորդն է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում: Թիմը առաջատար Լևերկուզենի «Բայերից» հետ է մնում 8 միավորով։
Թոմաս Տուխելը «Բավարիան» գլխավորում է 2023 թվականի մարտից։ 50-ամյա գերմանացու պայմանագիրը մյունխենցիների հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։