Այսօր՝ փետրվարի 17-ին, կայացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի հանդիպումը, որում մրցել են «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»։
Թիմերը խաղացել են Անգլիայի Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում (Մանչեսթեր Սիթի): Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Հանդիպման 42-րդ րոպեին հաշիվը բացել է Ռահիմ Ստերլինգը, իսկ 83-րդ րոպեին Ռոդրիգո Ֆերնանդեսը խփել է տանտերերի պատասխան գնդակը:
Այս պահին Պրեմիեր լիգայի 25 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 53 միավորով երրորդ տեղում է։ «Չելսին» 35 միավորով 10-րդն է: