«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը գնահատել է Չեմպիոնների լիգայում հաղթելու «Արսենալի» շանսերը.
«Կարծում եմ, որ «Արսենալը» կարող է շանս ունենալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայում։ Այս թիմը դեռևս ոչ մի նշանակալի բան չի նվաճել, ուստի մենք դեռ մտածում ենք` «Որքա՞ն լավն են նրանք»:
Իսկ Չեմպիոնների լիգայում ես նայում եմ «Բավարիային», որը մեծ թիմ է, բայց «Արսենալը» նրանցից լավն է: Ես կարծում եմ, որ «Արսենալը» կհաղթի նաև ՊՍԺ-ին:
Մտածում եմ՝ ո՞վ կարող է հաղթել «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգայում, և ես գալիս եմ այն եզրակացության, որ գուցե դա «Արսենալն» է։ Բայց եթե նրանք հանդիպեին, իհարկե «Մանչեսթեր Սիթին» բացահայտ ֆավորիտ կլիներ»,- մեջբերում է «Լիվերպուլի» նախկին պաշտպանին Daily Mail-ը։