«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հունվար ամսվա լավագույն մարզիչը։
Կլոպի գլխավորությամբ մերսիսայդցիները հունվարին երեք խաղ են անցկացրել ԱՊԼ-ում և տարել են երեք հաղթանակ՝ «Նյուքասլի», «Բորնմութի» և «Չելսիի» նկատմամբ: Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ի 24 տուրից հետո մերսիսայդցիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ երկու միավորով գերազանցելով մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիին»: Միևնույն ժամանակ, «քաղաքայինները» մեկ խաղ պակաս են անցկացրել:
Անգլիայի առաջնության հաջորդ խաղում Յուրգեն Կլոպի թիմը արտագնա հանդիպում կանցկացնի «Բրենտֆորդի» հետ։ Խաղը կկայանա այս շաբաթ օրը՝ փետրվարի 17-ին։ Հիշեցնենք, որ Կլոպը կհեռանա «Լիվերպուլից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Գերմանացի մասնագետը մերսիսայդյան թիմը գլխավորել է 2015 թվականի հոկտեմբերին։