«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը նշել է, որ «քաղաքայինները» ցանկանում են հաղթել այս մրցաշրջանի մնացած բոլոր հանդիպումներում և նվաճել հասանելի գավաթները։
«Մենք ցույց ենք տալիս, որ դեռ վճռական ենք տրամադրված, խաղում ենք նույն ֆուտբոլը, ինչ նախորդ տարի, և դեռ ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։ Հուսով եմ, որ այսպես կշարունակվի, և մենք չենք կորցնի մարզավիճակը:
Մենք ամբողջությամբ կենտրոնացած ենք մեր նպատակներին հասնելու վրա։ Մենք աջակցում ենք միմյանց, և ես ուրախ եմ, որ այս թիմի մի մասն եմ: Այս թիմում բոլորը հաղթելու քաղց են զգում»,- Ֆոդենի խոսքը մեջբերում է Belfast Telegraph-ը։