«Բրենթֆորդը» հայտարարել է «Բրյուգեի» հարձակվող Իգոր Տիագոյի տեղափոխության մասին։
22-ամյա բրազիլացու հետ պայմանագիրը նախատեսված է հինգ տարով։ Ֆուտբոլիստն անգլիական ակումբին կմիանա ամռանը՝ հուլիսի 1-ին:
Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի գումարը կազմել է 33 միլիոն եվրո։ Տիագոն «Բրյուգե» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ «Լուդոգորեցից» (7,9 միլիոն եվրոյով):
Այս մրցաշրջանում հարձակվողը 40 խաղում դարձել է 26 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։