«Բլեքբերնի», «Նյուքասլի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը նշել է, թե ով պետք է դառնա «Լիվերպուլի» հաջորդ մարզիչ Յուրգեն Կլոպից հետո։ Հիշեցնենք, որ հունվարի վերջին գերմանացի մասնագետը հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է մերսիսայդյան ակումբից։
«Մենք խոսում ենք «Լիվերպուլի»՝ աշխարհի ամենամեծ ակումբներից մեկի մասին։ Մերսիսայդցիների հաջորդ մարզիչը պետք է հավատարիմ լինի ինքն իրեն, հավատա նրան, ինչ անում է: Կարծում եմ, որ Խաբի Ալոնսոն համապասխանում է այս պաշտոնին։ Միևնույն ժամանակ, հուսով եմ, որ նրա և «Լիվերպուլի» մասին այս բոլոր շահարկումները չեն ազդի Լևերկուզենի «Բայերի» վրա առաջիկա շաբաթների ընթացքում։ Դա պարզապես ցավալի կլինի: Չէ՞ որ Խաբին անհավանական աշխատանք է կատարում Լևերկուզենում»- Շիրերի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։