«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը առնվազն երեք շաբաթ բաց կթողնի։ Ֆուտբոլիստը վնասել է կոճի կապանները։ Այս մասին հայտնել է գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
Խնդիրներ ունեն նաև Բերնարդու Սիլվան և Ջեք Գրիլիշը։ Պորտուգալացին կոճի կապտուկ ունի, իսկ անգլիացին՝ մկանային վնասվածք։ Երկուսն էլ նախորդ օրը խաղացել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Կոպենհագենի» դեմ խաղում (1:3), իսկ Գվարդիոլը բաց է թողել հանդիպումը։
21-րդ րոպեին փոխարինվել է Գրիլիշը, իսկ 78-րդ րոպեին՝ Սիլվան։
























































