«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է «Արսենալի» ֆուտբոլիստ Բուկայո Սակայի մասին։
«Բուկայոն հիանալի մրցաշրջան է անցկացնում այս մրցաշրջանում, շատ է խաղում և այլն, բայց դա բավարա՞ր է թոփ խաղացող համարվելու համար:
Սական հիանալի խաղացող է, ինձ սխալ մի հասկացեք: Բայց առայժմ նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ չէ»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Այս մրցաշրջանում 22-ամյա Բուկայո Սական բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։