«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն չի կարծում, որ Յուրգեն Կլոպը կգլխավորի «Բլաուգրանան»: Հունվարի վերջին գերմանացի մասնագետը հայտարարեց ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլից» հեռանալու մասին։
«Կլոպը հայտարարել է «Լիվերպուլից» հեռանալու մասի՞ն: Բայց նա ասաց, որ ուզում է հանգստանալ:
Ո՞վ կարող է «ոչ» ասել «Բարսելոնային»։ Մենք ֆինանսական լուրջ խնդիրներ ունենք, և դա պատճառներից մեկն է, որ ակումբը վարձեց ինձ։ Մենք գումար չունենք ներդրումներ անելու, ինչպես մյուս միլիոն դոլար արժողությամբ ակումբները, և դա հեռացնում է ցանկացած մարզչի, ով գալիս է այստեղ՝ ցանկանալով միանգամից հաղթել ամեն ինչ: Ցավոք սրտի, մենք չենք կարող նրան միջոցներ տալ դա անելու համար։ Ոչ այս փուլում, ոչ մի դեպքում»,- Դեկուի խոսքը մեջբերում է SOL-ը։