Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է ESPN-ը։
Նշվում է, որ «Կարմիր սատանաները» ցանկանում են ամռանը ձեռք բերել չորս խաղացողի։ Այս պահին կոնկրետ հետաքրքրություն կա Կիմիխի և նրա թիմակից Ալֆոնսո Դեյվիսի նկատմամբ։
«Յունայթեդը» պատրաստվում է բանակցել միայն այն խաղացողների հետ, որոնց պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։