«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը նշել է իր ֆավորիտ մարզիկի անունը։
Ֆուտբոլիստը պատմել է, որ իր ֆավորիտը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, աշխարհի առաջին ռակետ, 36-ամյա սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է։
«Ինձ դուր է գալիս Ջոկովիչը։ Կարծում եմ, որ նա լավն է: Այն, ինչին նա հասել է, նույնպես զարմանալի է։
Այնպես որ, եթե ընտրեմ լավագույն մարզիկին ֆուտբոլից դուրս, ես կնշեմ Ջոկովիչի անունը»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։