«Լիվերպուլի» և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի 20-ամյա պաշտպան Քոնոր Բրեդլիի հայրը՝ Ջո Բրեդլին, 59 տարեկանում մահացել է երկարատև հիվանդությունից հետո։ Լիվերպուլի մամուլի ծառայությունը ցավակցություն է հայտնել ֆուտբոլիստի ընտանիքին։
«Ակումբի բոլորի մտքերը Քոնորի և նրա ընտանիքի հետ են այս շատ դժվար և տխուր պահին: «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը Քոնորի անունից կոչ է անում հարգել ընտանիքի անձնական կյանքը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Քոնոր Բրեդլին «Սենթ Պատրիկսի», «Դանգանոն Սվիվտսի» և «Լիվերպուլի» սան է:
























































