Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղում կհանդիպեն «Չելսին» ու «Վուլվերհեմփթոնը»։ Թիմերը կխաղան Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջում»: Հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին:
Թիմերի մեկնարկային կազմերը.
«Չելսի»․ Պետրովիչ, Դիսասի, Սիլվա, Գուստո, Չիլվել, Կայսեդո, Ֆերնանդես, Պալմեր, Գալագեր, Նկունկու, Ստերլինգ։
«Վուլվերհեմփթոն» . Սա, Կիլման, Դոուսոն, Տոտի, Սեմեդո, Այթ-Նուրի, Լեմինա, Գոմես, Սարաբիա, Կունյա, Նետո:
«Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է։ Թիմը 22 խաղում վաստակել է 31 միավոր։ «Վուլվերհեմփթոնը» 29 միավորով 11-րդ տեղում է։ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը» (51):
























































