«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին պատասխանել է այն հարցին, թե ով է հարձակման գծում իր սիրելի խաղընկերը։
«Տևեսը. Ինձ դուր եկավ մեր շփումը: Մենք երկուսով, ճիշտն ասած, շատ լավ լրացնում էինք միմյանց։ Սովորաբար, երբ ես խաղում էի Լուի Սահայի, Ռուդ վան Նիստելռոյի կամ Ռոբին վան Պերսիի հետ, այս հարձակվողները միշտ հանդես էին գալիս 9 համարի դիրքում, իսկ ինձ բաժին էր հասնում 10 համարի դիրքը։ Տևեսի հետ մենք կարող էինք ռոտացիաներ անել, ես կարող էի խաղալ «ինը», իսկ նա զբաղեցներ «տասը» համարի տեղը և հակառակը։ Երբ մենք կորցնում էինք գնդակը, մենք նման էինք երկու ցուլերի, որոնք փորձում էին այն հետ վերցնել: Որպես հարձակման գծի խաղընկեր՝ նա մեկն էր, ում հետ ես ամենաշատն էի հաճույք ստանում խաղալուց»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Sport Bible-ը։
38-ամյա նախկին հարձակվող Ուեյն Ռունին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2004 թվականի ամառից մինչև 2017 թվականի ամառ։ 39-ամյա արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսը «կարմիր սատանաների» կազմում խաղացել է 2007 թվականի օգոստոսից մինչև 2009 թվականի հունիսը։
























































