«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկացել է ձեռք բերել երեք խաղացողների, սակայն չի կարողացել համոզել նրանց տեղափոխվել անգլիական ակումբ, հայտնում է Daily Mail-ը։
Պոչետինոն գլխավորել է «Չելսին» 2023 թվականի ամռանը և նրա գլխավորությամբ թիմը անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ հաղթելով 15 խաղում, 5 անգամ ոչ-ոքի խաղալով և 10 խաղում պարտվելով։
Այժմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 22 խաղից հետո «Չելսին» 31 միավորով 10-րդ տեղում է։ Միևնույն ժամանակ, «արիստոկրատները» դուրս են եկել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ, որտեղ փետրվարի 25-ին կհանդիպեն «Լիվերպուլին»:
«Չելսին» շարունակում է մասնակցել նաև Անգլիայի գավաթի խաղարկությանը, որտեղ փետրվարի 7-ին նախատեսված է «Աստոն Վիլայի» հետ 4-րդ փուլի հանդիպումը։
























































