«Մանչեսթեր Յունայթեդի» և Բելգիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարուան Ֆելաինին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
36-ամյա բելգիացու վերջին ակումբը չինական «Շանդունն» էր։ Ֆելաինին նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Էվերթոնում» և «Ստանդարտում»: Բելգիայի հավաքականի կազմում անցկացրած 87 խաղում նա խփել է 18 գոլ։
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Ֆելաինին մեկ անգամ նվաճել Անգլիայի գավաթը, Անգլիայի լիգայի գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը և դարձել է Եվրոպա լիգայի հաղթող։
























































