«Տոտենհեմի» նորեկ Լուկաս Բերգվալը բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել լոնդոնյան ակումբ:
Փետրվարի 2-ին «Տոտենհեմը» հայտարարեց 18-ամյա շվեդի տեղափոխության մասին։ Նրա ծառայություններով հետաքրքրված էր նաև «Բարսելոնան»:
«Ես միշտ երազել եմ խաղալ Պրեմիեր լիգայում՝ աշխարհի լավագույն առաջնությունում։ «Տոտենհեմը» մեծ ակումբ է»,- Բերգվալի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել «Յուգորդենում»: Նա շվեդական ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում, դարձել 3գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































