«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Լիվերպուլի» հետ սպասվող խաղի մասին։
«Մենք պետք է խաղանք այնպես, ինչպես խաղացինք նրանց դեմ վերջին երկու հանդիպումներում: Մենք արդյունավետ էինք այն դրվագներում, որոնք որոշեցին խաղի ընթացքը։ Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում այս հանդիպմանը, միշտ հիանալի է պատրաստվել «Լիվերպուլի» դեմ խաղին: Կլոպի թիմը գերակայում է խաղի բոլոր դրվագներում, նրանք շատ լավն են, բայց մենք խաղալու ենք տանը»,- ասել է Արտետան մամուլի ասուլիսի ժամանակ։
«Արսենալ»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա փետրվարի 4-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20։30-ին։
























































