«Նոթինգհեմ Ֆորեսթի» պաշտպան Սերժ Օրյեն պայմանագիր է կնքել «Գալաթասարայի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
31-ամյա կոտդիվուարցու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ «Գալաթասարայը» անգլիական ակումբին կվճարի 100 հազար եվրո։
Օյիեն խաղում էր «Նոթինգհեմ Ֆորեսթում» 2022 թվականի սեպտեմբերից։ Ընթացիկ մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում անցկացրել է 12 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։
























































