Մյունխենի «Բավարիան» դիտարկել է «Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկին վարձակալելու տարբերակը, սակայն որոշել է ժամանակից շուտ Բրայան Սարագոսային ձեռք բերել «Գրանադայից»։ Այս մասին հայտնում է The Athletic-ի հայտնի լրագրող Դևիդ Օրնշտեյնը։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները փոխարինող էին փնտրում վնասվածք ստացած Կինգսլի Կոմանին, երբ ուշադրություն դարձրեցին Մուդրիկի վրա։ Արդյունքում մյունխենյան ակումբի ղեկավարությունը պայմանավորվել է «Գրանադայի» հետ, որ Բրայան Սարագոսան, որի տրանսֆերի մասին «Բավարիան» հայտարարել էր դեռևս դեկտեմբերին, ձմռանը միանա թիմին։ Հիշենք, որ իսպանացին Թոմաս Տուխելի թիմին պետք է միանար հաջորդ մրցաշրջանից առաջ։
























































