Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Քրիստոֆեր Նկունկուն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Լիվերպուլից» կրած պարտության (1:4) մասին։
«Մենք տխուր ենք, քանի որ պարտվեցինք այն խաղում, որը ցանկանում էինք հաղթել: Երեք բաց թողած գոլից հետո միշտ շատ դժվար է վերադառնալ։ Կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ աշխատենք ինքներս մեզ վրա և ավելի լավ մարզավիճակում լինենք հաջորդ խաղերում: Մենք ունակ ենք ավելիին»,- Քրիստոֆեր Նկունկուի խոսքն է մեջբերել «Չելսիի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որհունվարի 31-ին կայացած «Լիվերպուլի» հետ խաղում «Չելսին» պարտվել էր 1։4 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Դիոգու Ժոտան, Կոնոր Բրեդլին, Դոմինիկ Սոբոսլայը և Լուիս Դիասը: «Չելսիի» կազմում միակ գոլը խփեց Քրիստոֆեր Նկունկուն:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 22 տուրից հետո մերսիսայդցիները 51 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, «Չելսին»՝ 10-րդ տեղում է։
























































