Վինգեր Մորգան Ռոջերսը «Միդլսբրոյից» տեղափոխվել է «Աստոն Վիլա»: Այս մասին հայտնում է բիրմինգհեմյան ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է հինգուկես տարով։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Աստոն Վիլան» կվճարի 9,4 միլիոն եվրո՝ գումարած 8,2 միլիոն եվրո բոնուսներ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոջերսը «Աստոն Վիլայի» առաջնահերթ տրանսֆերային նպատակն է այս ձմռանը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոջերսը մասնակցել է 33 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ 22 տուրից հետո «Ասթոն Վիլան» 43 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։
























































