«Սպորտինգի» հարձակվող Ռոդրիգո Ռիբեյրոն տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեստ»։ Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
18-ամյա պորտուգալացու հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Այս մրցաշրջանում Ռիբեյրոն «Սպորտինգի» երկրորդ թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիայի» և ԱՄՆ-ի հավաքականի վինգեր Ջովանի Ռեյնան ևս տեղափոխվել էր «Նոթինգհեմ Ֆորեստ»:
























































