«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Քոնոր Բրեդլին Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպումից հետո (4-1) խոսել է թիմի կազմում իր առաջին գոլի մասին։
Հյուսիսիռլանդացի պաշտպանն այս խաղում դարձել է գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Ակնհայտ է, որ սա մեծ հպարտության պահ է ինձ համար: Ես վաղուց էի երազել այս մասին: Զգում եմ, որ իմ երազանքն իրականացել է: Դա անհավանական է, ես շատ ուրախ եմ: Ես դեռ չեմ կարող հավատալ»,- Բրեդլիի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
«Չելսիի» հետ հունվարի 31-ին կայացած խաղում «Լիվերպուլը» հաղթել է 4-1 հաշվով։
























































