Անգլիայում կայացան Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի հերթական հանդիպումները: Լոնդոնի «Տոտենհեմը» հաղթեց «Բրենտֆորդին» 3-2 հաշվով։
Լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը մեկնաբանել է վնասվածքից հետո իր վերադարձը խաղադաշտ․
«Հաճելի է վերադառնալ: Երբ վնասվածք ունես ու չես խաղում, ավելի լավ ես հասկանում, թե ինչու ես այդքան սիրում ֆուտբոլը։
Երկրորդ խաղակեսում մենք բարելավվեցինք մեր խաղը, և նրանք չկարողացան դիմակայել մեր տեմպին»,- Մեդիսոնի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Անգլիայի առաջնության հաջորդ տուրում «Տոտենհեմն» արտագնա խաղում կխաղա «Էվերտոնի» հետ։
























































