«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը «Չելսիի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղում 4 անգամ հարվածել է դարպասաձողին։
Անգլիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում ուրուգվայցին արդեն 10 անգամ հարվածել է դարպասաձողին։ Այսպիսով, մերսիսայդցի հարձակվողն այս ցուցանիշով առաջատարն է եվրոպական թոփ-5 առաջնությունների բոլոր ֆուտբոլիստների շրջանում:
Այս մրցաշրջանում ոչ մի այլ խաղացող 4 անգամից ավելի չի հարվածել դարպասաձողին:
Այս մրցաշրջանում Նունյեսը մերսիսայդցիների կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































