Անգլիայում ընթանում են Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի հանդիպումները, երեկ «Լիվերպուլը» հաղթեց «Չելսիին», իսկ Քոնոր Բրեդլին խփեց իր առաջին գոլը ակումբի կազմում։
«Անհավանական է: Հրաշալի․․․ Նա հիմա պարզապես թռչում է: Նա աշխատասեր է և հիանալի ֆուտբոլիստ։
Նա շատ է օգնում թիմին։ Մեզ ասացին, որ պետք է աջ պաշտպան գնել, բայց մենք ունենք Քոնորին»,- թիմի մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է BBC Sport-ը։
Անգլիայի առաջնության հաջորդ տուրում «Լիվերպուլը» կխաղա «Արսենալի» դեմ: Հանդիպումը կկայանա փետրվարի 4-ին։