Դորտմունդի «Բորուսիայի» և ԱՄՆ-ի հավաքականի վինգեր Ջովանի Ռեյնան տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեստ»: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Անգլիական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստին վարձակալել է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Ակումբների միջև կնքված պայմանագրով ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակ չի նախատեսվում։
Նշենք, որ ամերիկացու հայրը՝ ԱՄՆ-ի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Կլաուդիո Ռեյնան, նույնպես խաղացել է Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նախկին կիսապաշտպանը հանդես է եկել «Սանդերլենդում» և «Մանչեսթեր Սիթիում»:
Ռեյնան «Բորուսիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում վինգերը դորտմունդցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
























































