«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Բարնլիի» հետ Անգլիայի առաջնության 22-րդ տուրի խաղում։ Նա 104-րդ գոլային փոխանցումն է կատարել ԱՊԼ-ում։
Ըստ Opta Sports-ի՝ Դե Բրույնեն Անգլիայի առաջնությունում կատարած գոլային փոխանցումների քանակով (103 փոխանցում) գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ուեյն Ռունիին։
Այժմ Պրեմիեր լիգայի պատմության մեջ գոլային փոխանցումների քանակով լավագույն հնգյակն այս տեսքն ունի՝
Ռայան Գիգզ (162)
Սեսկ Ֆաբրեգաս (111)
Քևին դե Բրույնե (104)
Ուեյն Ռունի (103)
Ֆրենկ Լեմպարդ (102)
























































