«Լուտոնը» հայտարարել է «Սեն-Տրյուդենի» պաշտպան Դայիկի Հասիոկայի տեղափոխության մասին:
Նա առաջին ճապոնացի ֆուտբոլիստն է անգլիական ակումբի պատմության մեջ։
24-ամյա ճապոնացու հետ պայմանագրի ժամկետը չի նշվում։ Transfermarkt-ի տվյալներով՝ գործարքն անգլիական ակումբին արժեցել է 2 մլն եվրո։
Հասիոկան հանդես է գալիս «Սեն-Տրյուդենում» 2022 թվականի հունվարից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը բելգիական թիմի կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստը, ով հիմնականում հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում, Ճապոնիայի հավաքականի կազմում 9 հանդիպում է անցկացրել։