Կամերունի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան մտածում է Կամերունի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Օնանան դժգոհ է, որ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում Կամերունի հավաքականի չորս հանդիպումներից մասնակցել է միայն մեկ խաղի։
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կամերունի հավաքականը զիջել էր Նիգերիային։
Հիշեցնենք, որ Օնանան արդեն մեկ անգամ ավարտել էր կարիերան Կամերունի հավաքականում։ Դա տեղի էր ունեցել 2022 թվականի դեկտեմբերին՝ Կամերունի հավաքականի՝ 2022 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու ժամանակ։ Այն ժամանակ Օնանան հեռացվեց ազգային հավաքականից՝ թիմի գլխավոր մարզիչ Ռիգոբերտ Սոնգի հետ կոնֆլիկտի պատճառով։