Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Լութոնը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ տանտերերի հարձակվող Էլայջա Ադեբայոն, ևս մեկ գոլ խփեց Չիդոզի Օգբենեն:
Այս հաղթանակից հետո «Լութոնը» 21 խաղից վաստակած 19 միավորով բարձրացավ 17-րդ տեղ։
«Բրայթոնը» 22 խաղից հետո 32 միավորով 8-րդ տեղում է: