«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կիսվել է իր կարծիքով «կարմիր սատանաների» ներկայիս վիճակի մասին՝ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ՝ թիմի այս մրցաշրջանում ոչ լավագույն արդյունքների ֆոնին։
«Ես այն մարդը չեմ, ով որոշում է, թե ով պետք է լինի մարզիչ: Մենք ունենք ճիշտ մարդիկ դա անելու համար, բայց տեն Հագն անցյալ մրցաշրջանում ցույց տվեց, որ կարող է «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ այլ մակարդակ տեղափոխել: Անցած մրցաշրջանում մենք իսկապես լավ աճ ունեցանք, և թիմը առաջադիմեց»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում CNN-ը: