Երեք թոփ ակումբներ ցանկանում են ձեռք բերել «Լիլի» և Կանադայի ազգային հավաքականի հարձակվող Ջոնաթան Դևիդին։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստին ձեռք բերելու հիմնական թեկնածուներն են «Միլանը» և «Նապոլին»: Սակայն ոչ վաղ անցյալում ամառային տրանսֆերային պատուհանում 24-ամյա հարձակվողին ձեռք բերելու որոշում կայացրեցին նաև «Չելսիի» ներկայացուցիչները։
Նշվում է, որ եթե «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը տեղափոխվի «Չելսի», ապա լոնդոնցիները դուրս կգան կանադացի խաղացողին ձեռք բերելու համար պայքարից: