«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է մերսիսայդյան ակումբում իր ապագայի մասին։ Հոլանդացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «կարմիրների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
«Սա կարևոր հարց է: Լավ, ես չգիտեմ: Իմ պայմանագրի ավարտին մնացել է 18 ամիս: Ճիշտ է, ճիշտ եք հաշվարկել։ Տեսեք, ես պարզապես չգիտեմ: Ակումբը շատ աշխատանք ունի անելու։ Սա հայտնի փաստ է։ Անհրաժեշտ կլինի փոխարինել մարզչին, ինչպես նաև բոլոր հեռացող աշխատակիցներին։ Շատ բան կփոխվի։ Այնպես որ, ակումբը շատ անելիքներ կունենա, և ինձ շատ է հետաքրքրում, թե ինչ ուղղությամբ են գնալու աշխատանքները:
Երբ իմանանք, թե ինչ փոփոխություններ կանի «Լիվերպուլը», կտեսնենք, թե ինչ կլինի: Բայց հիմա ես ոչինչ չեմ կարող ասել»,- Վան Դեյկի խոսքը մեջբերում է The Athletic-ը։
Վիրջիլ վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։
























































