Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված չէ «Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմայի թեկնածությունով, «կապույտները» նախատեսում են կենտրոնանալ երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստների ներգրավման և զարգացման վրա: Այս մասին հայտնում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 36-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»:
Հիշեցնենք՝ Բենզեման միայն անցած ամառ է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
























































