«Քրիսթալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գուեհին ամռանը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»:
Մերսիսայդցիները ծրագրում են ուժեղացնել իրենց պաշտպանությունն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, իսկ Գուեհին համարվում է առաջնային տրանսֆերային նպատակներից մեկը, հաղորդում է լրագրող Դեյվիդ Անդերսոնը։
23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հավակնորդների թվում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Տոտենհեմը»:
Մարկ Գուեհին ընթացիկ մրցաշրջանում «Քրիսթալ Փելասի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։ 2022 թվականից կենտրոնական պաշտպանը հրավիրվում է Անգլիայի հավաքական, որի կազմում անցկացրել է 9 հանդիպում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո։
























































