Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։
«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստը 3 ժամ 48 րոպե տևած պայքարում 7-6, 4-6, 6-2, 6-3 հաշվով հաղթեց ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։
Սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը Յաննիկ Սիներ (Իտալիա) – Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) զույգի հաղթողն է։
Հիշեցնենք, որ Ջոկովիչտ մրցաշարի գործող չեմպիոնն է։