«Նյուքասլի» ֆուտբոլիստ Միգել Ալմիրոնը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում:
Լրագրող Բեն Ջեյքոբսի տեղեկություններով՝ «Նյուքասլը» նախնական համաձայնության է եկել Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ» ակումբի հետ 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։
Ալմիրոնը «Նյուքասլում» հանդես է գալիս 2019 թվականից։
Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրած 31 խաղում խփել է 5 գոլ։